Միջոցառումներ


Մայիսը մեզ համար հաղթանակների ամիս է: Երևի չկա մի ժողովուրդ, որն իր պատմության մեջ տարած լինի այնքան հաղթանակներ, որքան Հայ ժողովուրդը: Մայիսի 9-ը՝ հայ ժողովրդի համար, փառավոր հաղթանակների օր է: Հայ ազգը, իր պատմության ընթացքում, ունեցել է և՛ հաղթանակներ, և՛ պարտություններ: Այո, կյանքը մեզ ոչինչից հետ չի պահել, մենք պայքարել ենք, պահանջել ենք, այն ինչը մերն է եղել, բայց օտարը կարողացել է վերցնել: Հայ ազգի կանքը բարդ է եղել, մենք միշտ եղել ենք օտար տերությունների զոհը, բայց միշտ մեր հերոսների՝ անհաղթ հերոսների շնորհիվ, մեր ունեցածը պաշտպանել ենք: Հասկացել ենք , որ մեր ունեցածը գնահատել է պետք, մեր ունեցածը ուրիշին վստահել պետք չէ, իմացել ենք, որ աշխարհում կա ցեղասպանություն, դառը իրականություն, բայց էլի ու էլի ոգեպնդվել ենք, դարձել ենք ամուր ու միասնական ազգ և ապացուցել ենք, որ այս կյանքում ամեն բան պայքարի ու հայրենասիրության մեջ է:Մենք չենք ցանկացել, որ հարցերը լուծվեն պատաերազմի միջոցով, մեր պատմությունը վկայում է, որ մենք միշտ էլ խաղաղ դիվանգիտական ուղղություն ենք հետապնդել, բայց ինչպե՞ս վարվել թշնամու հետ, եթե նա քո խաղաղության դեմ թուր է պարզել: 1939թ-ին սկսվեց առաջին համաշխարհայն պատերազմը: Այն շատ դաժան էր, ըստ որոշ տվյալների այդ պատերազմում զոհ է գնացել 70.000.000 մարդ: Հայ ազգը ևս անմասն չմնաց այս կռվում: Այդ ժամանակ եղեռնից մազապուրծ եղած մեր երկիրը գտնվում էր Սովետական միության կազմում, որը պատերազմում էր նացիստական Գերմանիայի դեմ: Եթե Սովետական միությունը պարտվեր այդ պատերազմում, գուցե մեր երկիրը ոչնչանար: Այո՛, մենք պետք է կռվեինք, ապրելու մեր իրավունքի համար: 1945թ-ին մայիսի 9-ին ավարտվեց երորրդ համաշխարհային պատերազմը, որն իր ծանրհետքը թողեց ողջ մարդկության վրա` իր դաժանությամբ, դեպքերի անկանխատեսելի ընթացքով: Սովետական զորքերը կարողացան դիմակայել այդ պատերազմին ևս` տանելով հաղթանակ: Եվ հենց այդ հաղթանակի շնորհիվ է, որ մենք այսօր գոյություն ունենք և ապրում ենք: Երևի բոլորս էլ տեսել ենք պատերազմին մասնակցած մեր պապերի, տատերի, հայրերի շքանշանները և շատ ենք ուրախացել, հպարտանալով, որ մեր հերոսները կարողացել են պայքարել հանուն խաղաղության: Նրանց շնորհիվ է, որ մենք այսօր ապրում ենք խաղաղ երկրում:
Խոնարհվում ենք մենք մեր համայնքի Ղարաբաղում զոհված ազատամարտիկների առջև`
Սամսոն Վարազդատի Սամսոնյան
Խաչատուր Խաչատուրի Աբգարյան
Հրաչ Մելիքի Կարապետյան
Արթուր Յուրայի Սարուխանյան
Վարդան Սերյոժայի Հովհակիմյան
Հենց նրանց հիշատակի համար է կառուցվել համայնքում գտնվող հուշարձանը:Ամեն տարի մայիսի 9-ին մենք այցելում ենք հուշարձան և հարգանքի տուրք մատուցում նրանց:բացի դրանից տեղի ունեցավ միջոցառում,որից հետո բոլորս միասին ուրախացանք:


2 комментария:

  1. Թող գարնանային արևի շողերը Ձեր կյանքն էլ ավելի պայծառ դարձնեն,
    ☺և Դուք միշտ փայլեք՝☺
    ☺☼երջանկություն☼☺
    *☆☺պարգևելով☺☆*
    *Ձեր սիրելիներին*
    ☆☼☺*☺☆☼☆☺*☺☼

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Շնորհակալություն նույնն էլ ձեզ եմ ցանկանում և աշխարհի ամենալավ բաները :);)

      Удалить