Հայտարարություններ

Հարգելի’, համայնքաբնակներ Սյունիքի մարզի ԱԽ-ների ցանցի “Քարոզարշավներ և նախաձեռնություններ” խմբի նախաձեռնությամբ ս/թ. մայիսի 4-ին, ժամը 13:00-ին Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների 20 համայնքներում կիրականացվի “Մաքուր և կանաչապատ համայնք” ակցիա:
Ակցիան նպատակ ունի կազմակերպել աղբահանություն և համայնքների հանրային տարածքներում իրականացնել ծառատունկ: Ակցիան կմեկնարկի ժամը 13:00-ին: Սիրով հրավիրում ենք բոլորիդ և ակնկալում ձեր ակտիվ մասնակցությունը:
Ակցիայի ողջ ընթացքում ԱԽ-ների ներկայացուցիչները և երիտասարդները կշրջեն համայնքներում` բնակիչներին բաժանելով օրվա խորհուրդը մատնանշող թռուցիկներ և քարոզական այլ նյութեր:
“Մաքուր և կանաչապատ համայնք” ակցիան կիրականացվի ՎՎ Սիսիանի ՏԶԾ-ի և ԳՈՒՄ ՀԿ-ի աջակցությամբ:
Ակցիային կմասնակցեն շահառու համայնքների դպրոցներ և համայնքապետարաններ:

Комментариев нет:

Отправить комментарий